Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԵՊՀ-ում չեն տիրապետում հայերենին

ԵՊՀ-ում չեն տիրապետում հայերենին
23.01.2024 | 21:37

Թողնենք մի կողմ այն հանգամանքը, որ ԵՊՀ-ի իրավաբանը 5 էջում թույլ է տալիս 117 սխալ (44 ուղղագրական, 61 կետադրական, 12 այլ բնույթի):

Թողնենք մի կողմ նաև այն, որ ԵՊՀ-ի կարևորագույն պաշտոնը զբաղեցնում է ... կենդանաբանական այգու «շրջանավարտը»:

Պարզվում է` ԵՊՀ-ում չեն տիրապետում հայերենին:

ՈՒրեմն, պարզագույն (ուչաստկովիի մակարդակի) հարց` ո՞վ է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ 29.09.2021թ. թիվ 180/73 հրամանի կատարողը:

ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն այս հարցին չի կարողանում պատասխանել:

Վերջինս գրում է` «պարունակող փաստերի անճշտության պատճառով» չեմ կարող պատասխանել:

Վերջում էլ` «հնարավորության դեպքում վերաձևակերպեք այն»:

Տո´ ի՞նչ «փաստեր», տո´ ի՞նչ «անճշտություն»:

Հրամանը կա, վերջինիս համարը կա, ամսաթիվը կա:

Կամ` այդ ի՞նչը «վերաձևակերպենք»` հրամա՞նը, ամսաթի՞վը:

Կարծում եմ` ԵՊՀ-ում հայերեն չեն հասկանում: Ծանոթ հնդիկներ ունեմ: Խոստանում եմ` շատ շուտով նույն հարցը հնդկերեն լեզվով ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ին հնդկիկներն են ուղղելու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Այսրոպեական Հ.Հ-ին հիշեցնեմ, որ նախադասությունները սկսվում են մեծատառով, իսկ տեքստի մնացած սխալների մասով հորդորում եմ ինձ հետ կապվել: Լրիվ անվճար կուղղեմ, քանզի ինձ համար ԵՊՀ-ն արժեք ունի:

Դիտվել է՝ 3269

Մեկնաբանություններ